Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող, ու անկեղծ ասած, նաև շատ մաքուր չէր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գորածակարգավարական նիստի ժամանակ ասացվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա այն հարցին, թե արդյոք պահեստամասերի հետ կապված խնդիր կա, «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնոօրեն Սարգիս Բեջանյանը պատասխանեց. «Ունեինք, ուրբաթ օրը ստացանք, կառավարության որոշումով այս շաբաթ արդեն առկա է պատուհանը, կփոխենք»:
Իսկ հարցին, թե արդյոք լվացման կետի հետ խնդիր կա, Բեջանյանը պատասխանեց, որ հենց այդ տրոլեյբուսը չէին լվացել, որ ներսում ջուր չլինի: