Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի եւ Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Իտալիայի պատվիրակության անդամ Կատիա Պոլիդորին նշել է. «Յուրաքանչյուր անգամ Ծիծեռնակաբերդ գալիս ես զգում եմ այն, ինչ զգացել եմ առաջին այցի ժամանակ»:
Նրա խոսքով Իտալիայի խորհրդարանը ոչ միայն խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում: «Մենք կարծում ենք, որ պետք է անել ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար»,- ընդգծել է պատգամավորը։
«Աստեղ ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չի կարելի մոռանալ պատմությունը: Պետք է անենք ամեն ինչ՝ աշխարհում պատերազմները կանխելու համար»,- ասել է Խորվաթիայի պատվիրակության անդամ Դավոր Բերնարդիկը:
Խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
loading...
Լրահոս
Դանակահարություններ՝ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
3
Դեկտեմբեր,
2023 15:07
«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալները հարձակվել են աշխատակցի վրա, փորձել են դանակահարել նրան
3
Դեկտեմբեր,
2023 10:40
Հանկարծամահ է եղել գնդապետ, փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Սեփոյանը
3
Դեկտեմբեր,
2023 10:12
Հանկարծամահ է եղել գնդապետ, փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Սեփոյանը
Եկել է զտման ժամը, մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ հայրենիքն ու հայկականությունը
3
Դեկտեմբեր,
2023 09:33
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի. «Հետք»
3
Դեկտեմբեր,
2023 09:00
Խոյերին բարդ օր է սպասվում. դեկտեմբերի 3-ի աատղագուշակ
3
Դեկտեմբեր,
2023 08:53
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի
3
Դեկտեմբեր,
2023 00:02
ՔՊ պատգամավորը ֆեյսբուքով դիմել է ԱԱԾ ղեկավարին
2
Դեկտեմբեր,
2023 23:46
Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին
2
Դեկտեմբեր,
2023 23:23
Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց ...
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
2
Դեկտեմբեր,
2023 23:19
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ