«Հետքը» գրում է․ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 46 միլիոն դրամով ամենագնաց ավտոմեքենա է ձեռք բերել։ Այս մասին տեղեկանում ենք պետական գնումների armeps.am հարթակից։ ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով 46 միլիոն դրամը կազմում է մոտ 115 հազար դոլար։
ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև պայմանագիրը կնքվել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ 46 միլիոն դրամով ԲՏԱ նախարարությունը գնել է Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մոդելի ավտոմեքենա՝ 2023 թ․ արտադրության։ Ի դեպ, գնումը կատարվել է հրատապ մեկ անձ ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։
«Հետքը» գրավոր հարցում կուղարկի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարզելու, թե ինչու է գերատեսչությունը ձեռք բերել այս թանկարժեք ամենագնացը, և ինչով է պայմանավորված դրա հրատապությունն ու առանց մրցույթի գնելու հանգամանքը։ Հարցման պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։