Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով սահմանին վիրավոր ունենք


Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով սահմանին վիրավոր ունենք
Նոյեմբեր 18 14:56 2023

Նոյեմբերի 18-ին ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: 

 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 



loading...