Երևանցու անվտանգությունը առաջնահերթություն է․ Ավինյանը հանձնեց նոր բնակարանների բանալիները


Երևանցու անվտանգությունը առաջնահերթություն է․ Ավինյանը հանձնեց նոր բնակարանների բանալիները
Նոյեմբեր 17 20:24 2023

Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի 4-րդ կարգի վթարային շենքերում, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Այդ մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ շուրջ 40 ընտանիքների փոխանցվել են նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ․

«Ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր` մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո՝ այսօր արձանագրում ենք այս կարևոր արդյունքը»,- գրել է Ավինյանը։ 

--00—ՍՊ