Դատարանը վերացրեց քսանամյա քաշաթաղցի Նորիկ Գոգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը․ Լեւոն Քոչարյանը նրա հետ նույն խցում է եղել


Դատարանը վերացրեց քսանամյա քաշաթաղցի Նորիկ Գոգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը․ Լեւոն Քոչարյանը նրա հետ նույն խցում է եղել
Նոյեմբեր 17 19:30 2023

Քիչ առաջ դատարանը վերացրեց քսանամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը: Այս մասին գրում է  ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ ֆեյսբուքի իր էջում։

«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում, նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, ով զրկվել էր իր տնից 44օրյա պատերազմի արդյուքնում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում: Ուրախ եմ, որ մի քանի օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին»,- գրել է նա: