Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. Բադասյան


Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. Բադասյան
Նոյեմբեր 17 13:48 2023

Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»,- ասաց նա։

Բադասյանի խոսքով՝ որակի մասով հսկողություն է իրականացվում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն։

«Հայաստան-Թուրքիա սահմանը բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար: Նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մենք վերազինման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում ու այս առումով պատրաստ ենք զարգացումների։ Հույս ունենք՝ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ասել էր Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։