ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսը՝ միջին ծանրության


ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսը՝ միջին ծանրության
Նոյեմբեր 17 11:53 2023

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: