ԵՊՀ-ից հաստատում են մեկ զոհի մասին տեղեկությունը


ԵՊՀ-ից հաստատում են մեկ զոհի մասին տեղեկությունը
Նոյեմբեր 17 07:22 2023

«Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր»,-գրել  է  ԵՊՀ ռեկտորի օգնական-խոսնակ Քնար Միսակյանը։

Նշենք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով, հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։