Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը. ԵՊՀ խոսնակ


Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը. ԵՊՀ խոսնակ
Նոյեմբեր 17 10:57 2023

Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը, հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, փրկարար ծառայություններն էլ համապատասխան գործողություններ են իրականացնում։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։