Պայթյունը տեղի է ունցել ԵՊՀ նկուղային հարկում, շտապօգնությունը 2 տուժածի է տեղափոխել . ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան


Պայթյունը տեղի է ունցել ԵՊՀ նկուղային հարկում, շտապօգնությունը 2 տուժածի է տեղափոխել . ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան
Նոյեմբեր 17 10:43 2023

ԵՊՀ-ի քիմիականի մասնաշենքում տեղի ունեցած պայթյունը եղել է նկուղային հարկում։ Այս մասին Aysor.am-ին ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։

«Մենք մանրամասներ չգիտենք, նկուղային հարկում է պայթյունը տեղի ունեցել, մեզ որևէ մեկը բան չի ասում»,-ասաց նա։

Տարիել Ղոչիկյանը նշեց, որ  նախնական՝ երկու տուժած կա։ «Երկու հոգու տարել են շտապօգնության մեքենայով, թե էլի կան՝ չգիտեմ, ոչ մի բան  չեն ասում, ինֆորմացիա չեն տալիս»,-ասաց նա և նշեց, որ տուժածները ոչ թե ուսանողներ են, այլ աշխատակիցներ։

«Աշխատողներից են, նկուղային հարկում իրենց տեղն ունեին»,-ասաց նա։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը հստակեցրեց, որ բուհի լաբորատորիայում չի եղել պայթյունը՝ նշելով, որ այլ մանրմասների չի տիրապետում։