Արմեն Աշոտյանը չի էլ կարևորում դատական պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու նրանց ծառայող «գերազանցիկներին»․ Տիգրան Աբրահամյան


Արմեն Աշոտյանը չի էլ կարևորում դատական պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու նրանց ծառայող «գերազանցիկներին»․ Տիգրան Աբրահամյան
Նոյեմբեր 16 21:32 2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնխագահ Արմեն Աշոտյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշմանը։

«Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել:

Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։

Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին»»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: