ԱՄԷ-ում Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը


ԱՄԷ-ում Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի  բացման արարողությանը
Նոյեմբեր 13 14:38 2023

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի  բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:

 

1

 

 

 

2