Մտահոգ էի՝ բարում էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ, բայց ծխի նշույլ չկար․ ԱՆ փոխնախարար


Մտահոգ էի՝ բարում էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ, բայց ծխի նշույլ չկար․ ԱՆ փոխնախարար
Նոյեմբեր 12 21:43 2023

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Երեկ երեկոյան ամուսնուս հետ որոշեցինք բար գնալ: Մի քիչ մտահոգ էի, որ էլի ամբողջ սրահը ծխած կլինի, ու էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ ու երեկոն կփչացնեմ: Բայց չեք հավատա, որ ծխի մի նշույլ չկար, բոլորը դրսում էին ծխում, մենք  էլ առանց ծխահարվելու երկար նստեցինք: Զարմանալի էր նաև, որ բարը լիքն ու նույնիսկ հերթ էր, իսկ «տնտեսագետներ» կային, որ ասում էին բոլոր սննդի կետերը «տակ կտան» ու կփակվեն:

Մի խոսքով` ապրեն օրենք ընդունողները։ Քաղաքակիրթ աշխարհին հասնելու մեծ քայլ էր։ Ի՞նչ կասեք»,- գրել է նա։