Հարցման մասնակիցների ամենաշատ հատվածը՝ 64, 2%-ը դժգոհ ԱԺ-ի գործունեությունից.Արման Նավասարդյան


Հարցման մասնակիցների ամենաշատ հատվածը՝ 64, 2%-ը դժգոհ ԱԺ-ի գործունեությունից.Արման Նավասարդյան
Նոյեմբեր 10 16:07 2023

«Ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ են իրենց կյանքով հարցին «Լիովոին բավարարված եմ» պատասխանել է հարցվածների 22.3%-ը,  32.2%-ը ասել է, որ ավելի շուտ բավարարված է, ավելի շուտ բավարարված չէ  29.4 %-ը և ընդհանրապես բավարարված չէ 15.1%-ը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արման Նավասարդյանը:

Սոցիոլոգիական ընկերության տնօրենն ասաց, որ հարցումն անցկացվել է1100 քաղաքացու շրջանում, նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ բանախոսի՝ ընտանիքի նյութական, տնտեսակն ապահովվածությունը շատ լավ են գնահատել 5.3%-ը,  ավելի շուտ լավ՝ 20.9%-ը,  միջին՝ 62.8%-ը, վատ՝ 6.2%-ը, շատ վատ  4,6%-ը:

Արման Նավասարդյանն արձանագրեց, որ միջին ցուցանիշը գրեթե տաս տարի փոփոխություն չի կրել:

«Դեպի «շատ լավ» գնահատականը շարժ կա, որը կապվում է վերջին շրջանում ակտիվ առևտրաշրջանառության հետ»,-ասաց Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրենը:

Ըստ հարցման արդյունքների՝ վարչեպետի գործունեությանը հավանություն են տալիս 34.2%-ը, իսկ  52.6%-ը հավանություն չի տալիս, կառավարությանը համապատասխանաբար՝29,1%, 57.7%, ԱԺ-ին՝ 22.2%  և 64, 2%,  իսկ նախագահին՝  23% և  53,7%:

Նավասարդյանն ընդգծեց, որ հարցվածներն ամենաշատը դժգոհ են ԱԺ-ի գործունեությունից:

«Հարցին, թե որ երկրներին պետք է ուղղվի ՀՀ-ի ինտեգրամ վեկտորները, րեսպոնդենտների 40%-ը պատասխանել է՝ բոլոր,  17%-ը՝ Եվրոպայի, 14%-ը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի՝ 13%,  Իրանի՝ 4.8%»,-հայտնեց Նավասարդյանը

Հարցվածների 40%-ը ռազմական օգնության ակնկալիք ունեն Ֆրանսիայից, Ռուսաստանից՝ 14.4%-ը, Իրանից՝ 18.7%-ը, ԱՄՆ-ից 23%-ը և Հնդկաստանից 21%-ը: