Թունավորում` Ախթալայի ԼՀԿ-ի հանքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է


Թունավորում` Ախթալայի ԼՀԿ-ի հանքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբեր 8 19:34 2023

 

 

«Անկյուն+3»-ին հասած տեղեկություններով՝ այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի փակ հանքախորշում, որի հետևանքով երկու հանքափորի ծանր վնասվածքներով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

 Ժամը 18։00-ի դրությամբ «Անկյուն+3»-ը պարզել է, որ տուժողները հանքի երկարամյա աշխատողներ են։ Երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է։ 

Տուժողներից մեկի որդին է պատմել, որ դեպքը ոչ թե փլուզման, այլ թունավորման պատճառով է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։