Օլիգարխներ, անանուններ, հայտնի ընկերություններ. Փաշինյանի ընտանեկան հիմնադրամների նվիրատուները


Օլիգարխներ, անանուններ, հայտնի ընկերություններ. Փաշինյանի ընտանեկան հիմնադրամների նվիրատուները
Նոյեմբեր 8 22:04 2023

Lurer.com-ը գրում է․ Թափանցիկության ջատագով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ստացված նվիրատվությունների ցանկը: Ուշագրավ է, որ այդ ցանկում են հայտնվել ընկերություններ, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվել էին մի շարք պետական կառույցների ուշադրության կենտրոնում կամ արտոնություններ էին ստացել կառավարությունից։

Դիցուք՝ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն։

Ուշագրավ է, որ նույն թվականին այս ընկերությունը շահել է ՀՀ ոստիկանության կարիքների համար կարճ հաղորդագրություններ /sms/ ծառայությունների ձեռքբերման մրցույթը։

Կառավարության նախորդ տարվա փետրվարի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Եվ ահա, տեսնում ենք, որ այս ընկերությունը ևս հայտնվել է նվիրատուների ցանկում։

Նվիրատուների ցանկում է նաև «Լսոֆտ» ՍՊԸ-ն, որի հետ ՀՀ ֆինանսների նախարարությունը ծառայությունների գնման պայմանագիր է կնքել:

Նվիրատուների ցանկում է նաև «Ֆինլեքս» ՍՊԸ-ն: ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հակոբ Լուլուկյանի ընտանիքի անդամներից մեկն աշխատում է այս ընկերությունում։

Անանուն նվիրատվություններ/ Տարբեր նվիրատուների կողմից հիմնադրամին փոխանցվել է ավելի քան  8,558,703.00 դրամ:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը պատկանում է նախկին նախարար Լևոն Ալթունյանին, փոխանցել է 2,000,000.00 դրամ։

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը փոխանցել է 1,000,000.00 դրամ։

Ֆինքա ՈՒՎԿ ՓԲԸ-ն փոխանցել է  500,000.00 դրամ

Ոչ պակաս նվիրատվություններ է ստացել նաև «Իմ քայլը» հիմնադրամը։

Նվիրատուների ցանկում է  «Երեխաներ և ապագա» ԲՀ (Մոնակո), որը հանգանակել է 13 317 €։

«Իզմիրլյան» հիմնադրամը փոխանցել է 27 000 000 դրամ։

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 10 000 000 դրամ։

«ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն՝ 10 000 000 դրամ։

25 հազար դոլար է փոխանցել Գաբրիել Չեմբերջյանը։

«Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն՝ 1 000 000 դրամ, մամուլում այս ընկերությունը կապվում է Գուրգեն Արսենյանի անվան հետ:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ 2 000 000 դրամ։

«ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը փոխանցել է 30 000 000 դրամ։

«Fondation Saint Gregoire L'Illuminateur»-ի կողմից փոխանցվել է 30 000 եվրո։

Մոհամադ Մաքքին հիմնադրամին փոխանցել է 50 000 ԱՄՆ դոլար։

Լերման Մեսրոպյանը հիմնադրամին փոխանցել է 5000 ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ այս անուն ազգանունով անձի վերաբերյալ համացանցում առկա է տեղեկություն՝ կապված նրա դեմ հարուցված քրեական գործի հետ: Հասկանալի չէ՝ այս նույն անձի մասին է խոսքը, թե ոչ, սակայն նման անուն ազգանունով այլ անձի համացանցում չգտանք:

«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ–ն՝ 250 000 դրամ, ինչպես գիտենք՝ այն պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ վերջինս հանդեպ քրեական գործ է հարուցված:

Նաիրե Իգիթյանը հիմնադրամին փոխանցել է 100 000 դրամ: Համացանցում որոնելիս նման անուն ազգանունով ընդամենը մեկ մարդ ենք գտնում, այն է՝ Օշականի բժշկական ամբուլատորիայի աշխատակից Նաիրե Իգիթյանը։

 

Ղևոնդ Էմյանը նվիրաբերել է 5 000 000 դրամ: Նման անուն ազգանունով անձի փնտրտուքը համացանցում որևէ բան չտվեց, գտնվեց միայն մեկ ԱՁ, որը զբաղվում է հրավառության միջոցառումների կազմակերպմամբ: