«Այսօր հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»․ Ալիև


«Այսօր հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»․ Ալիև
Նոյեմբեր 8 18:45 2023

Մենք գիտեինք, որ «ռևանշիստական ​​ուժերը» Հայաստանում գլուխ են բարձրացնելու։ Այս մասին օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

Նա նշել է, թե իբր իմացել են, որ «Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն»։

«Ուստի մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողության արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,-ասել է Ալիևը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանին այլևս պատերազմ պետք չէ։  «Մենք հասանք նրան, ինչին ձգտում էինք ․․․ թշնամուն ցույց տվեցինք իր տեղը»,– ասել է նա։

Ալիևը, դիմելով Ադրբեջանի զինված ուժերին հայտարարել է, թե «լուծել են բոլոր խնդիրները», բայց միևնույն ժամանակ, բանակաշինության հարցերը լինելու են առաջնահերթություն․ «Թող սա իմանան բոլորը և թող ոչ ոք չմոռանա»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։