«Գևորգիս էի ման գալիս, մեքենաների արանքից գտա, էդ երազիցս հետո իմացա, որ մեր բալիկը կա». ծնվել է պատերազմում անմահացած Գևորգ Խաչատրյանի եղբայրը


«Գևորգիս էի ման գալիս, մեքենաների արանքից գտա, էդ երազիցս հետո իմացա, որ մեր բալիկը կա». ծնվել է պատերազմում անմահացած Գևորգ Խաչատրյանի եղբայրը
Նոյեմբեր 8 12:24 2023

Ամուսինս ուզեց որ անունը Գևորգ լինի, բայց մենք հասկանում ենք, որ երեխաները տարբեր են, ինքը Գևորգ երկրորդնա, մյուսը՝ Գևորգ առաջինը։ 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Խաչատրյանի մայրը պատմում է, ինչպես որոշեցին նորածին փոքրիկին անվանակոչել զոհված եղբոր անունով։

«Պատերն անգամ սառած էին, բայց անդառնալի կորուստիւց հետո լույս մտավ մեր տուն»,- պատմում է Գևորգի մայրը ու հավելում, որ փոքրիկին ամենից շատ իրենց մյուս որդին էր սպասում։

«Մի օր երազ տեսա, որ Եռաբլուր ենք ես ու ամուսինս գանցել ու շատ-շատ մեքենաներ կային։ Իմ մեծ Գևորգին էի ման գալիս ու հանկարծ գտա իրեն, փոքրիկ, իմ գործած ժակետով ու ասեցի՝ Գևորգիս գտա, գնում ենք տուն։ Դրանից հետո իմացանք, որ մեր բալիկը կա ու համոզված էի, որ տղա ա»,-պատմում է Գևորգի մայրը։ Մանրամասները տեսանյութում։