Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերխնի Լարսի անցակետում նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ հնարավոր է տրանսպորտային միջոցների տեղաշարժի դժվարություն։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը։
նոյեմբերի 13-ին անցակետում աշխատանքները կսկսվեն Վրաստանից դեպի Ռուսաստան մուտքի տարածքի ասֆալտապատման ուղղությամբ։ Սպասվում է, որ դրանք կտևեն մոտ երեք շաբաթ: Որոշ երթուղիներ աստիճանաբար կհանվեն շահագործումից բոլոր կատեգորիաների մեքենաների համար:
Այդ իսկ պատճառով Դաշնային մաքսային ծառայությունը փոխադրողներին խորհուրդ է տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ: Մասնավորապես, Ադրբեջանի հետ սահմանին գործում են երեք միջազգային ճանապարհային անցակետեր՝ Յարագ-Կազմալյար, Թագիրքենթ-Կազմալյար և Նովո-Ֆիլյա, որը մասնագիտացած է բեռնատարներ անցնելու գործում:










