Ռեալիթի հեռուստատեսության աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը դարձել է CFDA 2023 մրցանակաբաշխության հյուրը։ Այս մասին հայտնում է People-ը։
SKIMS-ի հիմնադիրը գնացել էր CFDA Fashion Icon մրցանակը հանձնելու իր մտերիմ ընկերուհուն՝ Սերենա Ուիլյամսին։ Մրցանակաբաշխությանը ներկայանալու համար նա ընտրել է բաց մեջքով Chrome Hearts սև զգեստ։ Նա նաև հարդարել է մազերը ռետրո ոճով և երեկոյան դիմահարդարում՝ ծխագույն ստվերներով։