Երեկ եղեկացրել էինք, որ հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ 38 տարեկան հասակում։
24News-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ի հաջորդ համարը, որը պատգամավորական մանդատ է ստանալու, Տիգրան Պարսիլյանն է, որը Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի տեղակալն է եղել 2018-ից 2019 թվականներին։
Նշենք նաև, որ մինչ Պարսիլյանի՝ Սարգսյանի տեղակալ նշանակվելը, Գարիկ Սարգսյանի օգնականի և Տիգրան Պարսիլյանի համակրի միջև դեռևս 2018 թվականի ԱԺ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել։
Մասնավորապես՝ Արարատի մարզպետի վարորդը մարզպետի ներկայությամբ «Իմ քայլի» շտաբում հարվածներ էր հասցրել 39-ամյա քաղաքացուն։










