Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց


Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
Նոյեմբեր 6 18:39 2023

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ից Երևանում անհնազանդության ակցիաներ էին, որի ընթացքում կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի որդուն, որից հետո վերջինս կալանավորվեց։

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամվ։

Արդեն այսօր ԿՀԸ-ի որոշմամբ Քոչարյանը ԱԺ պատգամավորական մանդատ ստացավ։

Համապատասխան որոշում ընդունելուց հետո ԿԸՀ-ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ-ն պարտավոր է անհապաղ ազատ արձակել Քոչարյանին։