ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արմինե Սաֆարյանին


ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արմինե Սաֆարյանին
Նոյեմբեր 6 17:52 2023

Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն որոշել է բավարարել արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը դատավոր Արմինե Սաֆարյանին նկատողություն հայտարարելու վերաբերյալ։

Նշվեց, որ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումները, մասնավորապես խախտել է սահմանված ժամկետները։