Նոյեմբերի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի


Նոյեմբերի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի
Նոյեմբեր 6 16:24 2023

Նոյեմբերի 6-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի։ Նրանցից 5-ը հոսպիտալացված են, 308-ը դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: 

 
 

Հիվանդներից 340-ը երեխաներ են, 144-ը՝ մեծահասակ: