ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ստացավ ԱԺ պատգամավորական մանդատը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվեց ԿԸՀ նիստում։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ և այժմ կալանավորված է, նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իսկ անազատության մեջ գտնվող ու պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Ըստ այդմ, իրավական ընթացակարգի համաձայն՝ մանդատը ստանալուն պես Լևոն Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, և նա պետք է ազատ արձակվի։










