Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել. Մուսինյանը՝ Արծվիկ Մինասյանի հայտարարության մասին


Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել. Մուսինյանը՝ Արծվիկ Մինասյանի հայտարարության մասին
Նոյեմբեր 4 23:21 2023

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Արծվիկ  Մինասյանի  հայտարարությանը:

«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ... 

Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ 
Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»: 

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում խոսել է«Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին։