Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անվանումները


Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անվանումները
Նոյեմբեր 4 22:58 2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անվանումները, հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։

Քաղաքներ նման անուններով, որոնց տիկին նախարարն է օգտագործել, գոյություն չունեն։ Մենք պետք է հարգանքով վերաբերվենք Ադրբեջանին»,- արձագանքել  է Բայրամովը։

Բերբոքը, իր հերթին, նշել է, որ Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ «Մենք միշտ Ղարաբաղը համարել ենք Ադրբեջանի մաս»,- ասել է նա։