Լևոն Քոչարյանը կվերցնի մանդատը. «Փաստ»


Լևոն Քոչարյանը կվերցնի մանդատը. «Փաստ»
Նոյեմբեր 4 10:54 2023

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, օրերս մանդատից հրաժարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ ցուցակում հաջորդ համարները՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկ են ներկայացրել ԿԸՀ։

Այսինքն, պատգամավոր կդառնա ցուցակի 50-րդ համարը՝ Լևոն Քոչարյանը, որը շարունակում է մնալ կալանքի տակ և որը, մեր ունեցած տեղեկություններով, ինքնաբացարկ չի հայտնի ու կվերցնի մանդատը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում