Ամենահարուստ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների 10-յակը


Ամենահարուստ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների 10-յակը
Նոյեմբեր 3 21:44 2023

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել պետական պաշտոնյաների և դիվանագետների եկամուտների և գույքի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին:

Դիցուք՝ Կատարի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը հայտարարագրել է բնակարան և այգետնակ, TOYOTA մակնիշի ավտոմեքենա, 5,000.00 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդը կազմել  է 6,000.00 ԱՄՆ դոլար, հաշվետու տարվա եկամուտը՝ 3,255.00 ԱՄՆ դոլար։

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հայտարարագրել է SUZUKI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 38,700.00 ԱՄՆ դոլար, հաշվետու տարվա եկամուտները՝ 41,968.00 ԱՄՆ դոլար:

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հայտարարագրել է երկու բնակարան, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 42,721.00 ԱՄՆ դոլար, 1,424,661.70 ՀՀ դրամ և 378.66 ԱՄՆ դոլար:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը հայտարարագրել է  բնակարան և ավտոտնակ,2,052.00 դոլարի արժեթուղթ, 10,699.00 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ, եկամուտները կազմել են 26,844.00 եվրո:

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հայտարարագրել է բնակարան, բանկային ավանդները կազմել են 100,000.00 ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 233,041.00 ՀՀ դրամ, 40,168.00 չեխական կրոննա, կանխիկ գումարը՝ 3,445.00 ԱՄՆ դոլար և 6,000.00 չեխական կրոննա: Եկամուտները կազմել են 41,380.00 ԱՄՆ դոլար և 2,435,564.00 ՀՀ դրամ։

Շվեդիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․

41 հազար 864 եվրո, 7049 դոլար. Շվեդիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանի  հայտարարագիրը - YouTube

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․

4 անշարժ գույք, 22 մլն դրամ. Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանի  հայտարարագիրը

 

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․

3 անշարժ գույք, 11 հազար դոլար ավանդ. Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի  հայտարարագիրը - YouTube

Մեքսիկայում ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը հայտարարագրել է բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 8,791.00 ԱՄՆ դոլար և 3,253.00 ԱՄՆ դոլար որպես բանկային հաշվի մնացորդ։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը հայտարարագրել է հողամաս, անհատական բնակելի տուն, MERCEDES-BENZ և VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաներ, 2,162,700.00 դրամի բաժնային արժեթուղթ, 45,000,000.00 դրամի հանձնված և վերադարձված փոխառություն,112,000.00 եվրոյի 729,958.90 ԱՄՆ դոլարի և 450,948.50 ՀՀ դրամի բանկային ավանդ: 15,000.00 ԱՄՆ դոլարի , 21,000.00 եվրոյի և 6,000,000.00 ՀՀ դրամի կանխիկ գումար, եկամուտները կազմել են 81,176,700.30 ՀՀ դրամ, 33,436.30 ԱՄՆ դոլար, 4,998.30 եվրո: