Ո՞ւմ համար է «ՈՄԱ»-ն իրականացնում պաշտպանական օբյեկտների կառուցումը, եթե պատվիրատուն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն չէ․ Նաիրա Մելիքյան


Ո՞ւմ համար է «ՈՄԱ»-ն իրականացնում պաշտպանական օբյեկտների կառուցումը, եթե պատվիրատուն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն չէ․ Նաիրա Մելիքյան
Նոյեմբեր 3 16:40 2023

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է «ՈՄԱ» ՀԿ-ի կողմից կառուցվող պաշտպանական շինություններին, ասելով․

«ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն որևէ առնչություն չունեն «ՈՄԱ» ՀԿ-ի կողմից կառուցվող նոր պաշտպանական կետերի կառուցման հետ, նաև նշվել է, որ դրանք իրականացվում են ՀՀ ԶՈՒ տարածքներից դուրս։ Ինչին էլ ի պատասխան ՈՄԱ-ն արձագանքել է՝ հայտնելով, որ  գմբեթները կառուցել է մասնավոր տարածքներում, որոնք դուրս են ՊՆ-ի վերահսկողությունից և դա իրականացրել է հանրային միջոցներով։ Այստեղ ծագում են բազմաթիվ հարցեր։

Ո՞ւմ համար է «ՈՄԱ»-ն իրականացնում այս շինությունների կամ պաշտպանական օբյեկտների կառուցումը, եթե պատվիրատուն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն չէ, ապա ո՞վ է իրական պատվիրատուն։ Ի՞նչ գիտի «ՈՄԱ»-ն, թե որտեղ կառուցի այդ գմբեթները, եթե նա չի համագործակցում այս մասով ՊՆ-ի հետ, հետևաբար չգիտի, թե հնարավոր պատերազմի և դեպի խոր թիկունք  նհանաջի պարագայում որ կետերում պետք է լինեն  նմանատիպ պաշտպանական կառույցներ։ Այդ պաշտպանական կառուցները խոր թինկունքում են, 5-րդ պաշտպանական գոտում, այսինքն՝  այնքան հեռու են մեր սահմանից, որ հարց է առաջանում, թե թշնամին ինչքան խորը պետք է սողոսկի մեր երկիր, որ նման պաշտպանական գծերի կարիք լինի։

Հաջորդ հարցը վերաբերում է հանրային միջոցներին։ Այդ ինչ հանրային միջոցներ են, որտեղի՞ց է ստացվել այդ միջոցները»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։