Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. Միրզոյան


Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. Միրզոյան
Նոյեմբեր 3 15:10 2023

Մենք բազմաթիվ կապերով ենք կապված Ռուսաստանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես տեսնում եմ նաև ձեր որոշ ժպիտներից, և դա տեսանելի է, որ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ՝ ՌԴ-ում էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ։ Մենք համոզված ենք, որ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։ Բայց սա առանձին թեմա է:

Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Միրզոյանը ընդգծեց, որ արտաքին քաղաքական ոլորտում մեկ կողմից չի կախված հարաբերությունների կարգավորումը: