Զոհված զինվորի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց․ տեսանյութ


Զոհված զինվորի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց․ տեսանյութ
Նոյեմբեր 2 09:32 2023
 

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց կիրառեց գրավը՝ 2 մլն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։

Դատարանը որոշեց ազատ արձակել Գալեյանին՝ հենց նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։