Մամիջանյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների հարցը


Մամիջանյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների հարցը
Նոյեմբեր 1 22:56 2023

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։

168.am-ը որոշ մանրամասներ է ճշտել Հայկ Մամիջանյանի և ԵՄ դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին:

«Քանի որ քննարկման ձևաչափը փակ էր, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է ասել դեսպանը, փոխարենը կասեմ, թե ես ի՞նչ թեմաների եմ անդրադարձել։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Խոսել եմ նաև Հայաստանի հետ բանակցությունների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ուլտիմատումներով խոսելու քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության վերաբերյալ Ադրբեջանի դիքրորոշումների մասին»,- ասել էՄամիջանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։