Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ


Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
Հոկտեմբեր 31 22:25 2023

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը։

Քննարկվել են Վայոց ձորի մարզում կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։