Մարոկկոյի Թագավորության կողմից հետախուզվող Մայ Ա.-ին հայտնաբերել են Չարբախում


Մարոկկոյի Թագավորության կողմից հետախուզվող Մայ Ա.-ին հայտնաբերել են Չարբախում
Հոկտեմբեր 30 21:32 2023

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հետախուզվողի են հայտնաբերել: Հոկտեմբերի 20-ի ժամը 21.00-ին նրանք Ներքին Չարբախի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 55-ամյա Մայ Ա.-ին, որը Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք»: