Աշոտյան. Մեկ ամիս է՝ դոստուպ չունեմ իմ գործի նյութերի


Աշոտյան. Մեկ ամիս է՝ դոստուպ չունեմ իմ գործի նյութերի
Հոկտեմբեր 30 04:20 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը չբավարարեց  Արմեն Աշոտյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Նա ասաց՝ բերված պատճառաբանությունները բավարար չեն ինքնաբացարկի համար։

Նիստի ավարտին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձրաձայնեց խնդրի մասին։
«Ես մեկ ամիս է՝ դոստուպ չունեմ իմ գործի նյութերին»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ քննիչը համակարգիչը կալանավյր տանել թույլատրել էր որոշակի ժամանակահատվածում, և այդ ժամկետն արդեն սպառվել է։

«Համակարգիչը կալանավյր մտցնելու իրավունք չունենք, կապի միջոց չունենք։ Ինձ ասացին՝ ճիշտ կլինի դիմել դատարանին, ապահովելու թույլտվություն, որ իմ պաշտպանական կողմն ինձ ապահովի կապ չունեցող համակարգչով»,-ասաց Աշոտյանը։

Այսօրվա նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին ժամը 16։00-ին