Ջուր հավաքեք․ ջուր չի լինի


Ջուր հավաքեք․ ջուր չի լինի
Հոկտեմբեր 30 13:17 2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-17:00-ն կդադարեցվի  Շինուհայր գյուղի ջրամատակարարումը:

 Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի   ք.Չարենցավան 4 Թաղ.  26 շենքի, Երիտասարդության փողոցի, Երիտասարդության 2, 3 փակուղիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: