«Պոբեդա» ավիափոխադրողը ուղիղ չվերթեր կիրականացնի Սոչիից դեպի Գյումրի


«Պոբեդա» ավիափոխադրողը ուղիղ չվերթեր կիրականացնի Սոչիից դեպի Գյումրի
Հոկտեմբեր 29 15:47 2023

«Պոբեդա» ավիափոխադրողը հոկտեմբերի 29-ից ուղիղ չվերթեր է իրականացնում Սոչիից դեպի Գյումրի։ Հայտնում է ավիափոխադրող ընկերությունը:

Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։