Աշնանը իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ է ճակնդեղ, դդում եւ այլ սեզոնային բանջարեղեն ուտել, ասել է գինեկոլոգ, էնդոկրինոլոգ Օլգա Կապլինան։ Դրանք նա թվարկել է իր Telegram ալիքում։
Բժիշկը բացատրել է, որ ճակնդեղը պարունակում է մանգան, պղինձ, կալիում, մագնեզիում, C և B6 վիտամիններ, երկաթ, ինչպես նաև բարելավում է աղիների աշխատանքը: Դդումը կարող է պարծենալ վիտամինների նույն հարուստ հավաքածուով. այն պարունակում է մաշկի եւ տեսողության համար օգտակար բետա-կարոտին, B, C, E խմբի վիտամիններ: Բացի այդ, Կապլինան հավելել է, որ դդումը քիչ կալորիաներ ունի, ուստի այն հիանալի տարբերակ է նիհարողների համար:
Սպիտակ կաղամբը և բրյուսելյան կաղամբը մանրաթելերի հիանալի աղբյուրներ են, որոնք օգնում են աղեստամոքսային տրակտի աշխատանքին, շարունակել է բժիշկը: Բացի այդ, բրյուսելյան կաղամբը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը և աջակցում է իմունիտետին:
Բրյուսելյան կաղամբը պարունակում է ֆոլաթթու, վիտամին C, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումը պաշտպանություն կապահովի սրտի կաթվածից, շաքարային դիաբետից։
Բժշկի խոսքով՝ սպիտակ կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, սելեն, կալիում, սուլֆարաֆան։ Այս սննդանյութերը ամրացնում են իմունիտետը և նույնիսկ պաշտպանում քաղցկեղից:
Վերջում Կապլինան խորհուրդ է տվել օգտագործել հնարավորինս շատ մթերքներ, որոնք պարունակում են մանրաթել՝ խոլեստերինի ճիշտ մակարդակը պահպանելու և անոթները պաշտպանելու համար:










