«Հրապարակ». Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին


«Հրապարակ». Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին
Հոկտեմբեր 28 11:57 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ կեսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին:

Իսկ մեկ օր առաջ խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսել էին, որ Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին: Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին եւ ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց:

Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»։ Ակնհայտ է, որ նա խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից եւ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ»: