Փաշինյանը նիստ է հրավիրել․ ինչ են քննարկել


Փաշինյանը նիստ է հրավիրել․ ինչ են քննարկել
Հոկտեմբեր 27 22:47 2023

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

Նշանակվել է Կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը։

 

Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։