Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար


Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար
Հոկտեմբեր 26 13:59 2023

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար: Ապագայում բոլորն անխտիր համտեսելու են այդ դառը, անհամ և արյունոտ ապուրը` իր բոլոր տխուր հետևանքներով:

Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը:

Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ» միամի´տ ժողովուրդ: Վայելե´ք թուրքականը: Իսկ ովքեր չեն հավատում` գնացե´ք Աջարիա, կամ վատագույն դեպքում` Դոնբաս»: