Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով․ տեսանյութ


Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով․ տեսանյութ
Հոկտեմբեր 25 22:29 2023

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Տեսանյութն՝ այստեղ