Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը շատ ավելի երկար պատմություն ունի, քան Ռուսաստանի․ Փաշինյան


Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը շատ ավելի երկար պատմություն ունի, քան Ռուսաստանի․ Փաշինյան
Հոկտեմբեր 25 21:48 2023

«Ռուսաստանի հետ պատմական հարաբերություններ կան, բայց թյուրքական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը շատ ավելի երկար պատմություն ունի։ Այստեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները»։ Այդ մասին ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը` պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների մասին հարցին։ 

«Առաջին հերթին մենք պետք է աշխատենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Լավատես եմ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ»,- նշել է նա։ 

Անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը, որին ձգտում է Հայաստանը, ըստ Փաշինյանի, պետք է ընկալվի որպես տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում, այլ ոչ թե որպես զենքի տրամադրման խնդրանք Արևմուտքից։