Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել


Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել
Հոկտեմբեր 25 13:18 2023

«Հայաստանում կարմրուկից երեխա  է մահացել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ երեխան ունեցել է նաև այլ  հիվանդություններ, առողջական խնդիրներ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել:

Ա.Ավանեսյանը հորդորեց՝  ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են երեխաներին:

«Եթե  տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», - ասաց նախարար