Մեր հերոս տղաները զոհեր չեն, նրանք իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն. Նաիրա Հովսեփյան


Մեր հերոս տղաները զոհեր չեն, նրանք իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն. Նաիրա Հովսեփյան
Հոկտեմբեր 25 07:29 2023
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, այսօր հայտարարեց, թե պետք է սովորել  ապրել ցավի հետ:

«Մայրերի, ծնողների հետ պետք է շատ զգույշ վարվել: Մեր հերոս տղաները  զոհեր չեն, հանգուցյալներ չեն, նրանք իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն», - ԱԺ-ում  ասաց նա:
 
Նաիրա Հովսեփյանի խոսքով` հերոս մարդը չի կարող զոհ լինել:
 
«Մենք՝ մայրիկներով շատ հաճախ տեղեր ենք գնում, նաև` ուխտագնացության, ճի՛շտ է, ցավը չի կարող անցնել, բայց ծնողներին մի վեհ գաղափար է  օգնում` ուժեղ Հայաստանը: Մենք պետք է թիկունք լինենք մեր երկրին, մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որ մեր տղաների հիշատակը վառ մնա», - հավելեց Գևորգ Արշակյանի մայրը: