TIME-ը գրում է․ «Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները և բռնապետերը չեն վճարում իրենց գինը, նրանք ավելի շատ մահվան և ավերածությունների պատճառ են դառնում»,- հոկտեմբերի 20-ին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ բացատրելով Իսրայելին և Ուկրաինային վաշինգտոնյան աջակցությունը։
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 բնիկ հայեր ինը ամսից ավելի դիմացան Ադրբեջանի միջնադարյան սովի պաշարմանը: Սեպտեմբերի 19-ին հացի համար երկար հերթեր կանգնելիս սովահար հայերը լսեցին ռումբերի ձայները։ Ադրբեջանն անընդմեջ 24 ժամ, իսրայելական և թուրքական արտադրության զենքերով գնդակոծեց Լեռնային Ղարաբաղը մինչև հայ բնակչությունը կապիտուլյացիայի ենթարկվեց, որպեսզի կանգնեցնի կոտորածը:
Մի քանի օրվա ընթացքում ողջ մնացած ընտանիքները թողեցին իրենց տունն ու կյանքը, ինչպես նաև երկուսուկես հազարամյակների նախնիների մշակույթը և փախան հենց այն միջանցքով, որը միակողմանի ելքի համար վերջնականապես փակել էր Ադրբեջանը։
Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը Գազայի հատվածին է, փորձագետները կարծում են, որ ինքնիշխան Հայաստանն է թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախը, և ԱՄՆ-ն դա գիտի: Մոտալուտ ներխուժման առավել ակնհայտ նշաններն են հոկտեմբերի 23-25-ը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Արևելքում և Նախիջևանում թուրքական կործանիչներով անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։
Վերջին անգամ նման մասշտաբային զորավարժություններ անցկացվել են 2020 թվականին»։










