«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի». Շարմազանով


«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի». Շարմազանով
Հոկտեմբեր 24 23:00 2023

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։

 

Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.

 

1. Հայկական Արցախի գոյությամբ

 

2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։

 

3. Հայկական ատոմակայանով։

 

4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։

 

Նիկոլն ու նրա թուրք-նատօական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետևանքով կանգնելու է փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ առաջիկայում կարծես դուրս է հանվելու։

 

Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է վեր ածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի»։