ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Հայրենակիցներ, իսկապես ափսոսում եմ ձեր քրտինքով աշխատած գումարները։ Դադարեք փող ներդնել ինչ-որ հեծանիվ վաճառող, տեսանյութ նայելու դիմաց վճարող, կրիպտոյով ձեր փողերով վայրկյանը տաս անգամ առք/վաճառք անողների մեջ։ Թեկուզ, որ հայերեն են խոսում։
Եթե ձեր ներդրումը բերում է ՏԱՐԵԿԱՆ 15-30% շատ գումար, դուք պետք է քսան անգամ հետազոտեք, նոր փող ներդնեք։ Եթե ձեզնից առաջ արդեն մի քանի ծանոթ ներդրել ա ու փող ա ստացել, դա բացարձակ ոչինչ չի նշանակում։ Ֆինանսական բուրգը հենց տենց է աշխատում։ Մի գրեք ինձ ինչ-որ Տելեգրամում կրիպտոյով 10 հազար դրամի դիմաց մեկ միլիոն վերադարձնողի։ Ինչ-որ սիթիբայքի մասին։ Պարզապես միացրեք գլուխը ու հասկացեք, որ տենց տոկոսներ չեն լինում օրենքի սահմաններում լրիվ անծանոթների հետ։ Եթե ավելի մանրամասն եք ուզում՝ մեկնաբանություններում կտեղադրեմ տեսանյութերը»։
Տեսանյութ-1՝ այստեղ
Տեսանյութ-2՝ այստեղ
Տեսանյութ-3՝ այստեղ